Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը
Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:
Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:
Հավե՛րժ փառք, Էդիկ։
Խոնարհվում ենք…»,-նշվում է հայտարարությունում: