«Նացիստների հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Նյուրնբերգյան դատավարությունների եզրակացությունները մինչ օրս արդիական են»․Պուտին

Նացիստների հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Նյուրնբերգյան դատավարությունների եզրակացությունները մինչ օրս արդիական են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Դրանց գնահատականը տրվել է հենց Նյուրնբերգյան տրիբունալի կողմից»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Պուտինը նաև ընդգծել է, որ Նյուրնբերգյան դատավարությունների ընթացքում սահմանվել է ցեղասպանություն հասկացությունը, որը հիմք է հանդիսացել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համար։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ «Նյուրնբերգի եզրակացություններն այսօր էլ արդիական են»։