Հաղթեց ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են ճարտարապետ, լրագրող Թովմաս Բադալյանը, արցախյան պատերազմի մասնակից, «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ նախագահ Արման Մխիթարյանը։

Ի՞նչ է կատարվել ռազմի դաշտում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները բացահայտեցին շատ իրողություններ, թե ինչու հայկական կողմը տանուլ տվեց պատերազմը, ի՞նչ էր անում Աննա Հակոբյանը ռազմի դաշտում, ո՞ւմ պատվերն էր իրականացնում։

Անդրադարձանք նաև երկրում ստեղծված ներքաղաքական վիճակին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքների արդյունավետությանը, մեր անելիքներին։

Հյուրերը մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանը կանգնած է շատ ավելի ծավալուն պատերազմի շեմին, բայց մեզանում օրվա իշխանությունների կողմից այդ գիտակցումը չկա, ինչպես չկար մինչև 45-օրյա պատերազմը։ Իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունները մեզ ակնհայտորեն տանում են դեպի կործանում։

Թովմաս Բադալյանի դիտարկմամբ՝ մենք պարտվեցինք ոչ թե արտաքին թշնամուց, այլ ներքին թշնամու պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում