Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Tert.am. (տեսանյութ)

Քաղաքացիները Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ երեկ ևս տեղի էին ունենում նման ակցիաներ, երիտասարդները փակել էին Երևանի մի քանի փողոցներ՝ պահանջելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։