Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալական Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ: