Անուրանալի է Մանվել Գրիգորյանի ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ. «Արցախի հերոս Խորը ցավ ապրեցի՝ լսելով Արցախի հերոս, 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։