Իրանն իր ռազմական հզորության մասին որևէ մեկի հետ չի բանակցելու.Գեներալ Դեհղան

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի պաշտպանական հարցերով խորհրդականն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ոչ մի դեպքում իր ռազմական հզորության մասին չի բանակցելու որևէ մեկի հետ»: Այս մասին հայտնում է parstoday.com-ը։

Իրանի դեմ ռազմական քայլի դիմելու  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման մասին որոշ  լրատվամիջոցների հաղորդումների վերաբերյալ գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է. «Մենք չենք ցանկանում պատերազմ սկսել, բայց չենք էլ ցանկանում բանակցել լոկ բանակցելու համար»:

Նա հավելել է.«Իրանը  ոչ մի դեպքում ոչ ոքու հետ  չի բանակցելու իր ռազմական հզորության մասին»:

Սիոնիստական ռեժիմի հետ Պարսիցծոցյան որոշ արաբական երկրների համաձայնության մասին գեներալ Դեհղանն ասել է.Իսրայելի ներկայությունը Արևմտյան Ասիայում կարող է հանգեցնել ռազմավարական սխալի»:

«Իսլամական հանրապետությունը ցանկանում է բոլոր ամերիկյան զորքերը դուրս բերվեն տարածաշրջանից», նշել է գեներալ Դեհղանը: