Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք առևանգել են ՀՅԴ ուսանողական միության անդամին (տեսանյութ)

Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք բռնի ուժով առևանգել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։

Այս մասին տեղեկություն է տարածել Միության ֆեյսբուքյան էջը, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունների անդամներն ու այլ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։