Արցախում ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանցի զինծառայողների մեքենաները (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլի են ուղեկցել ադրբեջանցի զինծառայողների 5 մեքենա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկները ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հինգ տրանսպորտային միջոցների անվտանգ շարժը Շուշի բնակավայրից դեպի Ֆիզուլի շրջանի տարածք»,- ասել է նա: