Շոյգուի որոշմամբ` հումանիտար արձագանքման համար ԼՂ-ում ևս 5 կենտրոններ են ստեղծվել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ` ԼՂ հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնում ստեղծվել են ևս 5 կենտրոններ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ կենտրոններն են՝

  1. Հումանիտար ականազերծման,
  2. Հակամարտող կողմերի հաշտեցման (ներառյալ հեռուստառադիոկայանները և «Вестник миротворца» թերթի խմբագրությունը),
  3. տրանսպորտով ապահովում,
  4. բժշկական աջակցություն,
  5. առևտրի և կենցաղի ապահովում: