Ալիևյան ռեժիմի հաջողության թուրք գեներալները

Կանադացի հրապարակախոս Մայքլ Միխայլովիչը վերջերս իր «Թվիթերում» հայտնել է թուրք բարձրաստիճան զինվորականների անունները, ովքեր կովկասյան թաթարների կողմից Անդրկովկասում մասնակցում էին ռազմական գործողություններին մեր Արցախի դեմ: Ըստ որոշ ռազմական աղբյուրների՝ Թուրքիայի զինված ուժերի գեներալ Բախտիար Էրսայը «անձամբ է ղեկավարել» կովկասյան թաթարների զինված ուժերի գլխավոր շտաբը: Միևնույն ժամանակ նշվում էր, որ Անկարան «բացահայտորեն չի համակրում ադրբեջանցի գեներալիտետին՝ կասկածելով նրան Մոսկվայի հետ համագործակցության մեջ»: Նման հայտարարությունները, սակայն, իրենց լուրջ հաստատումը չեն գտել, և հենց Ռուսաստանի կողմից «Բաքվի հանրապետության» ռազմական ղեկավարության «համակրանքի» մասին վկայակոչումները շատ առումներով մտացածին են՝ հաշվի առնելով պաշտպանության ոլորտում Բաքվի և Անկարայի սերտ համագործակցության երկար տարիների փորձը: Թուրքիայի առաջարկով, «Բաքվի հանրապետությունը» հետևում է ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ իր զինված ուժերը կառուցելիս: Բացի դրանից, երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարության հայտնի սկզբունքը` «մեկ ազգ – երկու պետություն», ակտիվորեն իրականացվում է հենց ռազմական հարթությունում, ինչը, փաստորեն, առանձնահատուկ հստակությամբ բացահայտել է Արցախի դեմ ուղղված ագրեսիան:

Մայքլ Միխայլովիչը և այլ ռազմական դիտորդներ սկսել են ակտիվորեն հիշատակել թուրք գեներալ Հյոքսել Քահյայի անունը, որը ղեկավարում էր կովկասյան թաթարների ռազմաօդային ուժերը, վերահսկում էր օդային հետախուզության իրականացումը և անօդաչու թռչող սարքերի հարվածների հասցնումը: Ռուսաստանում և Իրանում շատ լրատվամիջոցներ մատնանշում էին հակամարտության գոտում ռազմական գործողությունների դեռ առաջին շաբաթվա ընթացքում այս թուրք հրամանատարի մասնակցությունը Արցախի դեմ պատերազմին: Տարբեր աղբյուրների համաձայն, բացի Սիրիայից՝ Թուրքիայի կողմից պատրաստված մի քանի հազար մարտիկների, ընդհանուր առմամբ, 600 թուրք զինծառայող է ուղարկվել Ադրբեջան: Նրանք տեղակայվել են Նախիջևանում, «Բաքվի հանրապետության» առանձին համակցված զինված ուժերի՝ Գաբալայի (Կուտկաշեն) ավիաբազայում, որտեղ Գյանջայից տեղափոխվել են թուրքական F-16 կործանիչները, ինչպես նաև առաջնագծի գոտու այլ ռազմական օբյեկտներ:

Մի փոքր ավելի մանրամասն, թե ինչ Հյոքսել Քահյա էր ղեկավարում Արցախի Հանրապետության զինծառայողների և խաղաղ բնակիչների սպանությունները: Այդ սրիկայի մասին առաջին անգամ հայտնի է դարձել Լիբիայից. նա այնտեղ ստեղծել է անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն, ինչը լրջորեն բարդացրել է ֆելդմարշալ Խալիֆա Բելկասիմ Հաֆթարի զորքերի առաջադրանքը: Քահյան գեներալ-մայոր է և Թուրքիայի ՊՆ վարչակազմի ծառայության գլխավոր մենեջերն է: 2019թ. ամռանը Հաֆթարի զորքերը գերեվարել են մի խումբ բարձրաստիճան թուրք զինվորականների, և իրենց տրամադրության տակ են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարարության ամբողջ թիմի անձնագրային տվյալները, որը եկել էր կազմակերպելու Լիբիայի ազգային համաձայնության (ԱՀԿ) ամերիկամետ կառավարության բանակի աշխատանքները: Գերի ընկած սպաներից մեկը Հյոքսել Քահյան էր: Նա ղեկավարում էր Լիբիայում անվտանգության և գործողությունների գլոբալ կենտրոն  (GSOC) ստեղծող խումբը, որի դերը անօդաչու թռչող սարքերի գործարկումն էր՝ ԱՀԿ զորքերին աջակցելու համար: Այս տարվա օգոստոսին թուրք սրիկան արդեն եղել էր Բաքվում, և, ըստ երևույթին, մասնակցել է համատեղ զորավարժությունների: Օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևը և «Բաքվի հանրապետության» պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են Թուրքիայից ժամանած ռազմական պատվիրակության հետ: Երկու երկրների նշված համատեղ զորավարժություններն ավարտվում էին, և Ալիևը ընդունել է Անկարայից ժամանած բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Բաքվի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշել է բոլորի անունները, բացի Հյոքսել Քահյայից: Դա, համեմատելով տեղեկատվության տեքստն ու բանակցությունների լուսանկարը, նկատել էին նույնիսկ «Nagorno Karabakh Observer»-ում: Մեկուկես ամիս անց, փաստորեն, սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմը: Իսկ ամեն տեսակ հրաչյաարզումանյանները և դավիթստեփանյանները շարունակում են ստել ՀՀ քաղաքացիներին, թե իբր «ամեն ինչ գաղտնի էր», բայց «Ռուսաստանը գիտեր» ամեն ինչի մասին: Արդյո՞ք Հայաստանի և Արցախի հետախուզական գործակալությունները չգիտեին, թե ինչ են հաշվարկում «Nagorno Karabakh Observer»-ի աշխատակիցները: Այդ դեպքում ինչո՞ւ են մեզ ընդհանրապես պետք այդպիսի (!) հետախուզական կառույցներ, և ինչո՞ւ են Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացիները պահում այդ ձրիակերներին:

Սերգեյ Շաքարյանց