Մենք կոտրելու ենք հայ ժողովրդին ստրկացնել փորձող բռնակալության շղթաները. ՀՅԴ ՀԵՄ-ը՝ իշխանություններին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իշխանություններին ուղղված նախազգուշացում է տարածել։

«Մենք չենք հանդուրժի, որ հայ ժողովրդի արդար զայրույթը մնա անտեսված։

Մենք կոտրելու ենք անտարբերության պատը,

Մենք կոտրելու ենք հայ ժողովրդին ստրկացնել փորձող բռնակալության շղթաները»,- ասված է ՀՅԴ ՀԵՄ տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։