Ինչո՞ւ պետք է հեռանա Փաշինյանը, և ո՞վ կլինի հաջորդը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ ուսանողական խորհրդի ղեկավար Լիաննա Մանուկյանը, որի հետ խոսեցինք ներկա ներքաղաքական վիճակից, ընդդիմության դեմ քաղաքական ճնշումներից և հարուցված քրեական գործերից։ Այսօր ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդները փողոցներ էին փակել Երևանում, արդյո՞ք հետագայում բողոքի ակցիաները կվերաճեն ավելի կտրուկ քայլերի։ Որքանո՞վ են արդյունավետ խաղաղ հավաքները։

Անդրադարձանք «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարներին։
Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և այդ հայտարարությունը Հայաստանի ու սփյուռքի հայության վրդովմունքն է առաջացրել։

Մանրամասները՝ տեսանյութում