Մովսես Հակոբյանն առաջինը չէ, որ խոսեց դավաճանության մասին, բայց նա առաջինն է, ով այդքան բաց և փաստարկված խոսեց. վստահ եմ՝ էլի են խոսելու

Ճշմարտությունն այդպիսի բան է՝ վաղ թե ուշ բացահայտվում է։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իհարկե առաջինը չէ, որ խոսեց դավաճանության մասին։ Բայց նա առաջինն է, ով այդքան բաց և փաստարկված խոսեց։ Վստահ եմ՝ էլի են խոսելու։ Շատերն են խոսելու։ Հարյուրները, հետո հազարները… Չեն կարող չխոսել։ Բացառված է։ Այդ մարդկանց ամբողջ կյանքի գործն է ջուրը գցվել։ Եվ ոչ միայն նրանց։ Քանի՞ հազար մարդ է իր կյանքը նվիրել Արցախին։ Հարյուր հազարավորները։ Տասնյակ հազարավոր զոհեր ենք ունեցել մեր ազատամարտի ողջ ընթացքում։ Ու դուք մտածում եք, որ Նիկոլը կարող է խաբե՞լ մարդկանց։ Մոլորեցնե՞լ։ Չի ստացվելու։ Չի ներվելու նրան այս դավաճանությունը։ Քառատվելու է այդ տականքը, եթե հենց հիմա ինքնակամ չգնա ու իրավապահ մարմիններին հանձնվի։ Ժողովրդի ցասումն ահեղ է։ Աստծո պատիժը՝ ահավոր…

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից