Շուշին հանձնեցին, Ստեփանակերտը պատանդ տվեցին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանը։

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և Արցախի կապիտուլյացիային՝ Շահե Աճեմյանը նշեց, որ Արցախը հանձնելով՝ գործող իշխանությունները մեր նամուսը, պատիվը գետնով տվեցին, Եռաբլուրը պղծեցին։

Սփյուռքահայ ազատամարտիկն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որտեղ նա վարչապետ Փաշինյանին ծաղրում էր և հավելեց․«Ալիևի առաջ ծնկի եկած սողուն ղեկավար մեզ պետք չէ»։

«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատարն ընդգծեց, որ միևնույն է, մենք մեր հայրենիքը վերադարձնելու ենք, ազատագրելու ենք մեր գրավյալ տարածքները, հզորանալու ենք։

Մանրամասները՝ տեսանյութում