Թուրքիան Սիրիայից ուղարկված վարձկաններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում. SOHR

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հաղորդում է, որ թուրքական հետախուզությունը  «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում։

Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ Ալ-Ռահմանը հայտարարել է, որ թուրքական առաջարկի հիմքում ընկած է պնդումն առ այն, թե վերջիններիս արմատները գալիս են Կովկասի այդ շրջաններից։

Նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից Աֆրիկայում և Հյուսիսային Սիրիայի քաղաքներում հավաքագրված և Ադրբեջան ուղարկված գրոհայինների թիվը հասել է 4000-ի։

Նրանք վերահսկվում են թուրքական բանակի և թուրքամետ աշխարհազորայինների կողմից։ Զինյալները հավաքագրվել և վերապատրաստվել են հատուկ ճամբարներում։