Մահացել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը

Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանի նախկին մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել ել է․ «Մանվել Գրիգորյանը 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից էր: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում պաշտպանել են Հադրութի շրջանի մեծ մասը, ազատագրել են Մարտակերտի շրջանի 17 գյուղ և Վարանդան՝ Ֆիզուլին:

2016-ի ապրիլյան պատերազմում ևս, լինելով ԵԿՄ վարչության նախագահ, Մանվել Գրիգորյանն անուրանալի դերակատարում ունեցավ թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում:
Ննջիր խաղաղությամբ, գեներալ ջա՛ն»:

Մանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզում։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: