Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Արա Այվազյանին ԱԳ նախարար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:

Նորանշանակ նախարարի կենսագրությունը

Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին, Երևանում։

Կրթություն և վերապատրաստում`

1986-1993թթ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին,
1994թ Հայկազյան համալսարանական քոլեջ (Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ;

Աշխատանքային գործունեություն`

1994-1996թթ ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար,
1996-1997թթ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար,
1997թ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ,
1998թ ԱԳՆ քարտուղարության պետ,
1999-2006թթ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),
2000-2006թթ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),
2006-2011թթ․ ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական,
2006-2011թթ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2006-2012թթ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2013թթ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2006-2014թթ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2011-2016թթ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),
2012-2016թթ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),
2016-2020թթ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),
2017-2020թթ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),
2018-2020թթ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)։

Դիվանագիտական աստիճան՝

արտակարգ և լիազոր դեսպան։

Պարգևատրումներ՝

պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:

Օտար լեզուների իմացություն՝

ռուսերեն, անգլերեն, իսպաներեն։

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

2020թ․ հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: