Հիմա հասկանո՞ւմ եք, որ ադրբեջանցիները մատով ցույց են տալիս, ինչ են ուզում հետ, ու մենք էլ սուսուփուս ազատում ենք

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։

Գիտե՞ք ինչու։ Որովհետև նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ ադրբեջանցիները մատով ցույց են տալիս, ինչ են ուզում հետ, ու մենք էլ սուսուփուս ազատում ենք։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումը ինչ դժոխքի է վերածվում մեզ համար։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ օր առաջ նոր բանակցող պետք է լինի, որ ադրբենջանցիների պահանջները լուռումունջ կյանքի չկոչվեն։

Հեռացի’ր, #հողատու ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից