«Ավրորա»-ն սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու Արցախի բնակչությանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Ինչպես  հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն 2020 թ. նոյեմբերի 18-ին:

«Բացի դրանից, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ: