Մարտունու և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները

Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունու և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ: