ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման շրջանակներում նոյեմբերի 10-ից իրականացվել է ավելի քան 170 չվերթ

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները շարունակում են ռուսական խաղաղապահ անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 10-ից իրականացվել է ավելի քան 170 չվերթ:

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու համար հերթական Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են նյութական միջոցների, սպառազինության և ռազմական տեխնիկայի բեռնում և իրականացրել թռիչք դեպի Երևան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտում առաջադրանքների կատարման վայր: