Դասե՞ց Փաշինյանը իր անձը և իմիջը ավելի բարձր, քան Հայաստանի ու Արցախի շահերն են․Այո․ Էլիբեկովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«հետաքրքիր դիսկուրս ա բացվում։

Ավելի բարենպաստ առաջարկներ եղել են պատերազմը կանգնացնելու՞: Այո

Փաշինյանը հրաժարվել ա՞: Այո

Կհասկանար իրեն հանրությունը, եթե կանգ առներ այդ պայմաններով՞: Ոչ

Հիմա հասկանում ա՞: Ոչ

Էն ժամանակ կյանքեր կփրկվեին՞: Այո

Դասեց Փաշինյանը իր անձը և իմիջը ավելի բարձր, քան Հայաստանի ու Արցախի շահերն են՞: Այո

Էլ ինչ հետաքրքիր բան ասեց Պուտինը

– Հիմա մինչև պատերազմ ընտրված իշխանության ներքաղաքական պառակտման պտուղներն ենք քաղում։

Կարելի էր պառակտել հասարակությունը պատերազմող երկրում՞: Ոչ

Կրում ա դրա պատասխանատվությունը իշխանությունը՞: Այո

Նաև Պուտինը խոսեց Արցախի կարգավիճակի մասին։

– Ուղիղ ասվեց՝ դուք չճանաչեցիք անկախությունը և բարդացրեցիք իրավիճակը։ Օրինակ բերեց Օսյան ու Ղրիմը։

Քաղաքական որոշում էր չճանաչելը՞: Այո

Խոչընդոտեց դա միջազգային ճանաչմանը՞: Այո

Սխալ էր ռազմա-քաղաքական դաշինք չկնքելը Արցախի հետ՞: Այո

Կօգներ դաշինքը պատերազմի ժամանակ՞: Այո»։

 Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից։