Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել. Պուտին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշենք, որ Պուտինը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում: