Թուրքիան շարունակում է ահաբեկիչներին տեղափոխել Ադրբեջան. Լինդսի Սնել

Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են, փոխանցում է parstoday.com-ը։

«Լսել եմ, որ բոլոր սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացի մեկ ամիս առաջ ուղարկված մոտ 700-ից)։ Նաեւ լսել եմ խոսակցություններն այն մասին, որ ավելի շատ կուղարկվի։ Չգիտեմ, թե ինչու … սպասում եմ մանրամասներին։ Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել իրենց ներկայությունը, բայց, հավանաբար, ոչ», – գրել է Սնելը։