ՌԴ պաշտպանության փոխնախարարն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են Արցախում տիրող հումանիտար իրավիճակը

ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Կամիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը քննարկել են Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ռազմական գերատեսչությանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին առնչվող հարցեր, ինչպես նաև ՌԴ ՊՆ-ի և ԿԽՄԿ միջև համագործակցության հեռանկարներն ու ընթացիկ դրությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Կողմերը հաստատել են հետաքրքրվածությունը ճգնաժամային տարածաշրջանների բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու գործում երկխոսոսությունը և փոխգործակցության զարգացումը շարունակելու հարցում: