Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են․ ԱՀ ոստիկանություն

Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են, հայտնել են ԱՀ ոստիկանությունից։

ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայողների և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են զոհվածների դիակների փնտրողական աշխատանքներ այն վայրերում,որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել։

Փառք ու պատիվ մեր հերոսներին,որ անմահացան,որպեսզի մենք շարունակենք ապրել։