Դուք ավերել եք Ռադիոտունը, դուք համալսարանի ռեկտորին, ում սիրտը վատացել էր, թույլ չէիք տալիս դուրս գալ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով իմքայլականներին՝ նշեց. «Դուք ավերել եք Ռադիոտունը, դուք համալսարանի ռեկտորին թույլ չեիք տալիս, մարդ, ում սիրտը վատացել էր, խնդրում աղերսում էր միջանցք բացել, որ կարողանա դուրս գա, թույլ չէիք տալիս դուրս գալ: Դուք իմ երեխային գրել եք մամայիդ դիակը տարել են, հիմա այս օրերին, բժշկականի կողքի անատոմիկի մորգ կես ժամից գնացեք, դագաղը տարեք, մամայիդ դիակը վերցրեք անատոմիկի մորգից: Սա եք դուք»:

Մանրամասները՝ տեսանյութում