Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ․ ՄՊ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ։

Հերքելով լուրը, որ իր շապիկը 1500 դոլար է, պատգամավորը լրագրողին առաջարկեց 100 դոլարով գնել իր շապիկը։ Պատգամավորի ցինիզմն այդքանով չավարտվեց, նա բոլոր լրագրողներին ստախոս անվանեց:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Հայկ Սարգսյանի նման պահվածքը, կոչ անում չանցնել բարեկրթության սահմաններն ու չլարել առանց այն էլ լարված մթնոլորտը: Նման ձևակերպումները հարիր չեն իշխանական պատգամավորին, որը միայն ավելացնում է իր հանդեպ աճող անվստահությունը: