Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: Այս մասին  տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

85 տարեկան հասակում կյանքից հեռացած դերասանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը կայացել է Մոսկվայի դրամատիկական թատրոնում: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ, դերասաններ, մշակութային և հասարակական գործիչներ:

Հրաժեշտի արարողությանը ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

Սգո արարողությանը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցությունները: