Իտալիայի Արկոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Արկոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Բերչետո համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։