Մեր նոր ԱԳ նախարարը պետք է ․․․

Նախորդ գրառմանս հետ կապված պարզաբանեմ: Մեր նոր ԱԳ նախարարը պետք է՝

  1. Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից:
  2. Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին:
  3. Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին:
  4. Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական):
  5. Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար:
  6. Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից:
  7. Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ:

Բարդ է, բայց եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի:

Չի կարելի բարդութավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր:

Օրերի չէ` ժամերի հարց է:

Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում:

Այլ մտքեր կա՞ն:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից