ՌԴ խաղաղապահ բրիգադի ինժեներա-սակրավորական խմբերը տեղափոխվում են Արցախ

Ռուսաստանը Ил-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներա-սակրավորական սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորները իրականացնելու են ինժեներական հետախուզության, տարածքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ: Բացի այդ՝ նրանք ապահովելու են տեղափոխման և տարհանման ճանապարհների նախապատրաստումն ու պահպանումը, իրականացնելու են ջրի մաքրման և ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:

Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնումների համար օգտագործվելու են ծառայողական շներ: