Վարչախմբի ստեղծած ատելության մթնոլորտը և սադրիչ գործելաոճը բերում են արյան

Անհայտ անձինք հարձակում են գործել Ադեկվադ միաբանության անդամ, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Կոստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել են նրան:

Վարչախմբի ստեղծած ատելության մթնոլորտը և սադրիչ գործելաոճը բերում են արյան։

Մարդամեկը այսօր բարբաջում էր, թե նրանք բռնությունների չեն գնա։ Ինչպես տեսնում եք, իր խոսքը և ոչ մի հարցում որևէ արժեք չունի։

Պահանջում եմ անհապաղ հայտնաբերել և օրենքի ողջ ուժով պատժել բոլոր մեղավորներին՝ սկսած պատվիրատուներից։

Կոստյային՝ առողջություն և շուտափույթ ապաքինում։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից