Հայկ Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահը հրաման է ստորագրել, որի համաձայն  Հայկ Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի.

Հայկ ԲԱԲԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»:

Մինչ այդ, մեկ այլ հրամանով՝ Գուրգեն Դալլաքյանն ազատվել է զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.

Գուրգեն Դալլաքյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- գրված է ՀՀ նախագահի հրամանագրում: