Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունը լավ է

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ֆեյսբուքում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,

այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար: