Պղծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին…

Դե ինչ, Փաշինյան. իրականացա՞վ քո մանկության վարդագույն երազանքը: Կովկասյան թաթարներն արդեն որպես բարբարոսներ պղծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը: Դու մտածում ես, որ որևէ մեկը կմոռանա՞ սա և «կների՞ հանուն խաղաղության»:

Ամբողջ աշխարհի հայերի սրբավայրն արդեն վերցվել է ռուս զինվորականների պաշտպանության տակ: Բայց սա թույլ երաշխիք է: Կոսովոյում և Մետոհիայում, ամենուրեք, որտեղ մտել են տեղական թուրքերը (մահմեդական ալբանացիներ) այրված են ուղղափառ եկեղեցիներ, տասնյակ քրիստոնյա հոգևորականներ սպանվել են գազանաբար, ամենադաժան կերպով: Եվ, ենթադրենք, պաշտպանության տակ են առնվել Դադիվանքը, Շուշիի եկեղեցին: Իսկ ի՞նչ է լինելու նվազ նշանակության հայկական եկեղեցիների հետ: Արդյո՞ք ռուսները ամեն տեղ են պահակակետ դնելու: Ի՞նչ է լինելու բազմադարյա գերեզմանների հետ: Փաշինյան. մենք՝ հայերս, քաջատեղյակ ենք, թե ինչ է սպասում մեր նախնիների շիրիմներին: Դրա համար էլ Քարվաճառի նախկին բնակիչները արտաշիրիմում են անում իրենց հարազատներին և տանում իրենց հետ: Հայաստան են տանում, որն առայժմ գտնվում է քո իշխանության տակ: Դժբախտ մարդիկ. որքան հեշտությամբ ես դավաճանել արցախահայությանը (Արայիկ Հարությունյանի հետ), նույնքան հեշտությամբ էլ կդավաճանես նաև Հայաստանին: Որքա՞ն լկտիություն պետք է ունենալ, որ նույնիսկ հիմա «համոզել» կովկասյան թաթարների համար ՄԱՏԱՂԻ ՄԻՍ դառնալու դատապարտված դժբախտ ժողովրդին: Իսկ նրանք թքել են ձեզ վրա, Փաշինյան և Հարությունյան. նրանք այրեցին իրենց տներն ու այգիները: Նրանք նախընտրում են փախստական ​​լինել, քան ապրել  կովկասյան թաթարների իշխանության ներքո: Այնպես որ, ձեր անգլոսաքսոնական (կամ նույնիսկ այլ երկրներից, օրինակ՝ Ռուսաստանի) ծրագիրը՝ «հայերի և կովկասյան թաթարների համատեղ բնակության մասին», փլուզվել է: Դուք և ձեր արտասահմանցի տերերը ամբողջությամբ կեղտի մեջ եք, դուք պարզապես նվիրաբերել եք հայոց հողերը՝ հայ ազգի թշնամիներին:

Մինչդեռ, նոյեմբերի 14-ին լրագրող և հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՆՏՎ-ի եթերում կոշտ և «անհարմար» հարցերով դիմել են Փաշինյանին՝ Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը այս պատերազմի գրեթե առաջին իսկ օրվանից ձեզ առաջարկել է կարգավորման տարբեր մոդելներ և կարգավորման շատ լավ մոդելներ, ոչ թե այժմյան, այլ շատ լավ, և ամեն անգամ ուշադիր լսել եք այդ առաջարկներն ու հրաժարվել», – հարցրել է Բաբայանը: Երկրորդ հարցը տալով՝ նա հետաքրքրվել է, թե ճի՞շտ է արդյոք, որ Արցախյան պատերազմի առաջին օրերից Փաշինյանին օգնություն են առաջարկել: «Եվ այս օգնությունն անմիջապես տրամադրվում էր ձեզ, այն էլ հսկայական մասշտաբով: Ճի՞շտ է արդյոք, որ տասնյակ ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել հայկական ռազմական օդանավակայաններում (և ոչ միայն ռազմական օդանավակայաններում): Պատասխանեք մեզ, խնդրում եմ, ճի՞շտ է արդյոք, որ դուք ստացել եք ձեր կողմից հայցված սպառազինության համակարգերը», – հարցրել է լրագրողը` հորդորելով անկեղծ պատասխանել հարցերին: Հակառակ դեպքում Բաբայանը խոստացել է «ավելի կոնկրետ հարցեր տալ»:

Սիմոնյանն էլ իր հերթին նույնպես հարցեր է ուղղել ՀՀ վարչապետին: «Ճի՞շտ է արդյոք, որ այս ամբողջ ընթացքում, դուք, պարո՛ն Փաշինյան, խորհրդակցել եք, անընդհատ զրուցել եք Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեր ընկերների հետ, նույնիսկ ոչ ամենաբարձր, տարբեր մակարդակների, և այդ պատճառով եք հետաձգել, այդ պատճառով չեք կայացրել այն որոշումները, որոնք միակ հնարավորն էին, և որոնք Ռուսաստանն էր առաջարկում այս ամենը կանգնեցնելու համար: Ճի՞շտ է արդյոք, որ այս բանակցություններն ու ձեր բանակցողները, ձեր դանդաղությունն ու անորոշությունը, երկու աթոռների վրա նստելու ձեր փորձն են հանգեցրել նրան, ինչին հանգեցրել են: Ճի՞շտ է արդյոք, որ այս ամբողջ ընթացքում դուք խոսում էիք նրանց հետ: Խնդրում եմ, ինձ նույնպես պատասխանեք, երբ պատասխանեք Ռոման Գեորգիևիչ Բաբայանին»,- ասել է նա:

Նոյեմբերի 8-ին, դժբախտ գեներալ-լեյտենանտ, հայկական բանակի իրական հիմնադիրներից մեկը`Նորատ Տեր-Գրիգորյանցը, համոզված էր, որ «ամեն ինչ դեռ կորած չէ», որ «դեռ ուշ չէ ադրբեջանական բանակը տոպրակի մեջ մտցնելու համար»: Ուրիշ էլ ո՞վ պետք է իմանա, թե ինչ աղետալի իրավիճակում էին գտնվում Արցախի և ամբողջ Հայաստանի ինքնապաշտպանական ստորաբաժանումները 1992-ի ամռանը: Բայց նրանք չդավաճանեցին: Ի վերջո, նրանք պաշտպանում էին ՍԵՓԱԿԱՆԸ և ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ: Եվ 1993-ին նրանք սկսեցին հակագրոհը: Իսկ հիմա… Ես կանեմ միայն մեկ մեջբերում գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցի առաջարկներից. «Հայկական հրամանատարությունը նախապես ստիպված էր լուրջ պահուստներ [ռեզերվային ուժեր] պահել թևերում (ֆլանգներում): Ձախ թևում ՝ Վարդենիսի և Մարտակերտի միջև ընկած հատվածում, անհրաժեշտ էր ռեզերվային ուժեր պահել, աջ թևում ՝ Հորադիզում և մի փոքր ավելի խորը՝ Ղարաբաղի տարածքում: Ռեզերվային ուժերը անհրաժեշտ էին անսպասելի առաջադրանքներ իրականացնելու համար»:

Նորատ Գրիգորի, ո՞ւմ եք ասում դա: Այն տականքներին, ովքեր ընդհանրապես չէին ցանկանում կռվել հայկական հողի համար. նրանց, բացի փողից և ոչ մի բան չի հետաքրքրել և չի հետաքրքրում: Դուք չէիք կարող իմանալ նոյեմբերի 8-ին, որ Հայաստանի իշխանություններն ու Ստեփանակերտի տականքը արդեն «որոշել են ամեն ինչ»: Ոչ ոք չի պատասխանի Ռոման Բաբայանի և Մարգարիտա Սիմոնյանի հարցերին. դավաճանները գերադասում են շարունակել ստել, որպեսզի պաշտպանեն իրենց իշխանական դիրքերը: Իսկ ես այլ պլանի հարց ունեմ. ինչու՞ Փաշինյանն ու Հարությունյանը, իմանալով, որ Տեր-Գրիգորյանցը ողջ է ու առողջ, չեն ներգրավել նրան Արցախի պաշտպանության գործում: 90-ականներին իրավիճակը փրկեցին նա և իր նման սպաները: Այնուամենայնիվ Երևանում կամ Ստեփանակերտում նույնպես չեն պատասխանի այս հարցին: Ախր, Տեր-Գրիգորյանցի օրոք հողերի «առևտուր» (կամ զենքի «առևտուր») ընդհանրապես չէր եղել…

Սերգեյ Շաքարյանց