Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը ժամը 19։05-ից կլինի ազատության մեջ. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը քիչ անց ազատ կարձակվի։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելուն` նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ պլանավորելու գործով։