ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ-2

Ի լրումն նախորդ «Գործողությունների պլան» վերնագրով հրապարակման՝ կարելի է կատարել հետևյալ քայլերը՝

1) ՀՀ ազգային ժողովը վերացնում է ռազմական դրությունը.

2) ՀՀ ազգային ժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն է հայտնում (1-ին և 2-րդ կետերի փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնում).

3) ՀՀ ազգային ժողովը նոր վարչապետ է ընտրում ազգային համաձայնությամբ ներկայացված թեկնածուին, հետևյալ պայմանների հաշվառմամբ՝

ա) թեկնածուն ստորագրում է անհետկանչելի համաձայնագիր այն մասին, որ՝ (i) երաշխավորելու է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը, (ii) գործելու է ժամանակավոր՝ մինչև Արցախի հետ կապված հարցի լուծումը, բայց ոչ ավել X ժամկետից (օրինակ վեց ամիս), (iii) համախմբելու է հայ ազգի բոլոր ուժերին՝ արցախյան հարցի լուծման նպատակով, (iv) գաղտնի կարգով որևէ փաստաթուղթ չի ստորագրելու.

բ) «ա» ենթակետում նշված հարցից հետո, ժամանակավոր վարչապետը հրաժարական է ներկայացնում, արձակվում է Ազգային ժողովը և անցկացվում են նոր ընտրություններ:

Հ.Գ.  Ժամանակավոր վարչապետը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի (հայտարարության) դրույթները համարում է անվավեր, բացառությամբ համաձայնագրի 1-ին կետի (հրադադարի պահպանման), 3-րդ կետի (ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման) և 8-րդ կետի (ռազմագերիների, ձերբակալվածների և մահացածների փոխանակման):

ՀՀ քաղաքացի Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից