Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարիր, գնա Ազատության հրապարակ, պատմիր դավաճանի արարքների մասին․ Մ․ Մինասյան

Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ դիմելով դիվանագետներին ու զինվորականներին։ Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց: Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:

Զորիկ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը:

Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:

Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարիր, գնա Ազատության հրապարակ, պատմիր դավաճանի արարքների մասին:

Պատմիր, որ ներվես:

Պատմիր, որ քեզ կարողանանք օգնել:

Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին:

Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողքին»։