Արցախում խաղաղության հաստատման ֆոնին Իրանի սահմանային գծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո սահմանային գծերի որևէ փոփոխություն:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հայտարարությունում նշվող միջանցքը դիտարկում է որպես տարանցիկ ուղի, ոչ ավելին: ԱԳՆ խոսնակը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը, որով ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող 6-շաբաթյա պատերազմը:

Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանի սահմանային գիծը հյուսիսարևմտյան շրջանում բոլորովին չի փոփոխվել և չի փոխվելու մոտ ապագայում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը ևս խաղաղապահական ուժեր կունենա տարածաշրջանում, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «Իրանը ռազմավարական դեր է կատարում բոլոր տարածաշրջանային հարցերում»: