Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին. իմքայլական Արսեն Կարապետյան

Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, էսօր վերարադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։

Որոշել եմ ավագանուց դուրս գալ. այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողությո՛ւն, եթե չեմ արդարացրել սպասումները։

Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի, ջնջեցի:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից