ԱԺ խորհրդի նիստում կքննարկվի Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Հարգելի’ պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժ. 16:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև ձեր` Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Խնդրում եմ ներկայանալ նիստին»,- նշված է Լենա Նազարյանի կողմից ուղարկված գրությունում: