Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:

«Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,- ասաց վարչապետը: