Եթե ես սխալվում եմ (հուսով եմ), այլապես ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետի այսօրվա ակնարկ-գրառումը իր ֆեյսբուքյան էջում

Պարոնայք ուժային կառույցների գեներալներ և սպաներ,

Դուք արդեն երևի պատկերացնում եք, չէ՞, թե առաջիկայում ինչպիսի փաստեր եք արձանագրելու։ Մոտավորապես հետևյալ բովանդակությամբ.

«Այսօր, անհայտ անձանց կողմից, Երևանի ……… հասցեում սպանվել է (կամ ծանր մարմնական վնասվածք է ստացել) քաղաքացի ԱԱՀ-ն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է ՀՀ վարչապետի գիտությամբ կամ նրա դրդմամբ»։

Եթե ես սխալվում եմ (հուսով եմ), այլապես ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետի այսօրվա ակնարկ-գրառումը իր ֆեյսբուքյան էջում։

Ուշքի եկեք, պարոնայք։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից