Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3157 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3157 նոր դեպք: Այս մասին տվյալները հրապարակվել են կառավարության StopCov կայքում:

Անցած օրը ապաքինվել է 3230 հիվանդ: Առողջացածների ընդհանուր թիվը 65 291 է:

Մեկ օրում գրանցվել է 30 մահվան դեպք:  Մահերի ընդհանուր թիվը՝ 733 է :

Համաճարակի սկզբից մինչև օրս Վրաստանում հաստատվել է վարակի 82 835 դեպք:  Հիվանդանոցներում հսկողության տակ է մնում 5658 բուժառու, հյուրանոցներում՝ 3 315 մարդ: