Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Ավելի վաղ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը գրել էր. «ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:

Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել»: