«Ստիպված ենք խոստովանել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջարկում». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` հայտարարելով, որ այն օգտակար լուծումներով հանդես չի գալիս, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Խորհրդի առաջադրանքներից է Եվրոպան քաղաքական առումով ուժեղացնելն ու այն ամրապնդելը:

«Եթե ցանկանում ենք, որ համագործակցություն ձևավորվի, հավասարակշիռ բևեռները պետք է հնարավորություն ունենան այս համագործակցությանը տալ նոր բազմակողմանիության, այսինքն՝ տարբեր տերությունների միջև համատեղ որոշումների կայացման համար անհրաժեշտ երկխոսության ձև: Սրանից հետևում է փաստը, որ բազմակողմանի համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված ենք խոստովանել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջարկում»,- Grand Continent հրատարակությանը հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:

Մակրոնն այնուհետև նշել է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձևերը և կառույցի արդիականացում կատարել: