Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել

ՀՀԿ խմբակցության նախկին  ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը: Նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել:

Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էր ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակում: