ԱԱԾ-ը խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը

«Հայրենք» կուսակցությունը հայտնել է, որ ԱԱԾ-ը խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը:

«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով՝ ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:

Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,-նշված է կուսակցության հայտարարությունում:

Նշենք, որ ավելի վաղ խուզարկվել էր նաև Արթուր Վանեցյանի և ծնողների բնակարանը: